11:19   15-10-2021
Միրզոյանը և Լավրովը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ
Թողնել մեկնաբանություն

 ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր։

Loading...