12:54   15-10-2021
Image Description
Համատեղ ջանքերով կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ կանցլերին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Ավստրիայի միջև և կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը, որը լավագույնս կնպաստի ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություններ Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում»:

 

Loading...