12:55   15-10-2021
Ներքին Գետաշեն եւ Ջիլ գյուղերի դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 եւ Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցներում «Հայ կրթական  հիմնարկություն» կազմակերպության միջոցներով այսուհետև գործելու են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արմինե Հարոյանը, ինժեներական լաբորատորիաները տեղադրվել են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» կազմակերպության հետ համագործակցությամբ։ Լաբորատորիաների սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման համար «Հայ կրթական  հիմնարկության» կողմից տրամադրվել է 20 հազար ԱՄՆ դոլար։ «Ներքին Գետաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում դասընթացների կհաճախեն 1 500, Ջիլում՝ 96 աշակերտ։ Դասավանդվելու են ռոբոտաշինություն, սարքաշինություն, մոդելավորում եւ տպագրություն։ Նախապատվությունը մեր կողմից տրվել է այս երկու դպրոցներին այն առումով, որ Ներքին Գետաշենում շատ մեծ էր աշակերտների քանակը, իսկ ահա Ջիլ գյուղի սահմանամերձ լինելու հանգամանքին ավելացել էր նաեւ մեկ այլ հիմնավոր առիթ. այդ դպրոցի աշակերտները հատուկ գրավոր խնդրանքով դիմել էին մեզ, եւ նրանց խնդրանքը կատարվեց»,- նշեց Արմինե Հարոյանը։

Loading...