12:59   15-10-2021
ԱՄՆ-ը պատրաստ է սկսել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը․ Բայդեն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են սկսել կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։

Նախագահը նշել է, որ երկրում բավականաչափ պատվաստանյութ կա՝ նշված կատեգորիայի բոլոր երեխաներին պատվաստելու համար։
Ներկայում իշխանությունները սպասում են որոշման վերջնական հաստատման Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը կից Սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչության, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների կողմից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Pfizer ընկերությունում հայտարարել էին, որ համաձայն հետազոտության արդյունքների՝ իրենց քովիդ պատվաստանյութն անվտանգ է 5-ից բարձր տարիքի երեխաների համար։

Loading...