14:55   15-10-2021
Թալիբանի պատվիրակությունն այցելել է Անկարա
Թողնել մեկնաբանություն

 Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է թուրքական sondakika.com-ի hաղորդումից:

Պատվիրակությունը գլխավորել է Թալիբանի կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին:

Թալիբանի պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր թեմաներն են եղել Աֆղանստանում կառավարության ներառականության, Քաբուլի օդանավակայանի գործարկման, ինչպես նաև կանանց և երեխաների աշխատանքին և կրթությանը վերաբերող հարցերը:

Loading...