15:53   15-10-2021
Գնել Սանոսյանը հետևել է Մեղրի քաղաքի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։

Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, մասնավորապես նախարարը հետևել է Մեղրի քաղաքի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին, քաղաքում մայթեզրերի, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, Ագարակի մարզադպրոցի կառուցմանը, Ագարակ քաղաք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որը ևս իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։

Նախարարը խիստ կարևորել է իրականացվող աշխատանքների որակը և դրանք սահմանված ժամկետին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Loading...