15:54   15-10-2021
Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի փոխանցմամբ, Ստամբուլում կայանալիք հանդիպմանը Թուրքիայի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները կքննարկվեն բոլոր առումներով, նախատեսվում է քննարկել փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:

Բացի երկկողմ հարաբերություններից, բանակցությունների օրակարգը ներառում է Թուրքիայի և ԵՄ -ի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում:

Loading...