17:49   15-10-2021
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի տեքստիլ գործարաններից մեկում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներն այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում հրդեհը մարելու ուղղությամբ։

Գործարանի շենքից մոլեգնած հրդեհի ծուխը նկատելի է քաղաքի մի շարք կողմերից։

Loading...