17:50   15-10-2021
Աշխատանքային գրքույկները թվայնացման նպատակով Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 30-ին
Թողնել մեկնաբանություն

Միասնական սոցիալական ծառայությունը հիշեցնում է, որ աշխատանքային գրքույկները թվայնացման նպատակով Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու ժամկետն ավարտվում է 2021թ.դեկտեմբերի 30-ին:

Գրքույկները Միասնական սոցիաալական ծառայության տարածքային բաժիններ (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացնելու ժամկետները.
1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` սույն ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում.
2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում.
3) 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց ինն ամսվա ընթացքում.
4) 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում.
5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։

Հիշեցվում է նաև ,որ մինչև աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելն անհրաժեշտ է աշխատանքային գրքույկի հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողից հետո նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել (առկայության դեպքում) երկու ենթաբաժինները՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ կատարված փոփոխությունների համաձայն աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:

Loading...