17:55   15-10-2021
ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում
Թողնել մեկնաբանություն

ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նոր նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում»,- ասել Է Լեբեդեւը:

Ըստ որում նա չի բացառել, որ մինչեւ Նուր Սուլթանի գագաթնաժողովը կարող են կայանալ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ: «Այսօր դրան խանգարում Է համավարակը, բայց մենք բոլորս շատ վստահ ենք, որ վերջ ի վերջո մենք կարող ենք հաղթահարել այդ հիվանդությունը եւ կրկին կվերադառնանք այն իրադրությանը, երբ կկարողանանք հանդիպել անմիջակա ձեւաչափով: Եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, ապա ես խորապես համոզված եմ, կհետեւեն նաեւ ԱՊՀ-ի պետություններիի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ»,- նշել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...