19:09   15-10-2021
Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի բողոքը։

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:

Նա անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։

Loading...