19:11   15-10-2021
Image Description
Էրդողանը կրկին ակնարկել է Սիրիայում ԱՄՆ-կողմից PKK-ին ցուցաբերվող օժանդակության մասին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  առաջիկայում  իրենց կողմից Սիրիայում կատարվելիք քայլերը տարբերվելու են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դիմանում էինք մինչև որոշակի պահ, և վերջին անգամ մեր երկու ոստիկանները հարձակման ենթարկվեցին PKK-ի  և YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների») կողմից: Մոտակա ժամանակահատվածում նրանց դեմ մեր պայքարը կշարունակվի բոլորովին այլ կերպ: Մենք պայքարելու ենք այնպես, ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց  աջակցում են, ինչպես Միացյալ Նահանգները , այնպես էլ Բաշար Ասադի ռեժիմը: Մենք վճռական ենք տրամադրված  այս հարցում »,-ասել է Էրդողանը:

Loading...