12:38   22-10-2021
Սեղմել սահմանը պահողի ձեռքը և ասել շնորհակալություն. «Թարմ ուղեղով»՝ Գոռ Հարությունյանի և Հակոբ Գալստյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Բոհեմ» գրական-երաժշտական խումբը բոլորեց գործունեության 5 տարին: Այս առիթը հուշում էր, որ նոր ծրագրի կարիք կա: «Բոհեմական Հայաստան»-ը հենց այն էր, ինչ պիտի արվեր տոնի առթիվ և հատկապես պատերազմից հետո: Այսօր, ըստ Գոռ Հարությունյանի, պատերազմի հետևանքը խորապես կրում է սահմանի բնակիչը: Դրան զուգահեռ մշակույթը կենտրոնացված է Երևանում, մարզերը այդ հարցում հարուստ չեն: Պիտի գնալ, սեղմել գյուղացիների ձեռքը և մշակույթը տանել նրանց տներ: «Դեպի համայնք» ՀԿ-ի խորհրդի անդամ Հակոբ Գալստյանի խոսքով այս միջոցառման համար նաև առիթ դարձավ Կոռնիձորի Վարդավարը: Արձագանքները դրական էին: Նման միջոցառումները պետք է դառնան ամենամյա:

Loading...