13:35   22-10-2021
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա, այնուհետև կլինի ԱՄՆ մի քանի քաղաքներում
Թողնել մեկնաբանություն

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով:

Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ»:

Loading...