15:55   22-10-2021
Լրագրողների համաժողովները համակարգող խորհուրդը քննարկել է համահայկական խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

 Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են առցանց ձևաչափով անցկացված տարածաշրջանային խորհրդաժողովների արդյունքներն ու ուսումնասիրվել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությունը 2022թ. գարնանը:

Համակարգող խորհրդը քննարկել է համահայկական առաջիկա համաժողովի հնարավոր թեման և օրակարգը, անցկացման վայրի և թվականի վերաբերյալ առաջարկություները,ինչպես նաև որոշել է համաժողովում ընդգրվելիք թեմատիկ հարցերի վերաբերյալ ստանալ ու ամփոփել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների լրացուցիչ առաջարկերը, որոնք չեն հնչել առցանց համաժողովների ժամանակ:

Արձանագրվեց, որ առցանց խորհրդաժողովները ձևավորել են ժամանակակից միտումներին համահունչ օրակարգ, որի նպատակն է զարգացնել հայկական լրատվամիջոցները և ապահովել համագործակցության շարունակականությունը:

Համակարգող խորհուրդը որոշել է իր առաջիկա լիագումար նիստը գումարել մինչև տարեվերջ:


Loading...