17:53   22-10-2021
Լավ տարածք ու շատ գումար. արդյո՞ք սա բավարար է բիզնես սկսելու համար. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Ի՞նչ բիզնեսով զբաղվել․ հարց, որը վերջերս շատ է հնչում: Գևորգ Պողոսյանը սխալ է համարում հենց հարցի ձևակերպումը: Ըստ նրա այս հարցը տալիս է այն մարդը, որն ունի որոշակի խնայողություն և չգիտի, ի վերջո, ինչ անել այդ գումարի հետ: Նախ պիտի մտածել՝ սկսել բիզնե՞ս, թե՞ ներդրում անել այլ ոլորտներում: Սամվել Գևորգյանը իր՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքում հենց նման հարցեր է առաջադրում։ Գրքի բուն առիթը հենց նման հարցեր էին: Ըստ նրա, նախ ինքդ քեզ պետք է բացահայտես. ինչո՞վ եմ սիրում զբաղվել, ինչո՞ւ եմ ուզում դա անել ու ինչի՞ համար։ Հաճախ նաև անընդհատ քեզ պիտի փորձես տարբեր ոլորտներում։ Ամեն դեպքում, բնույթով գործարարը այդ հարցը չի տալիս: Նարեկ Ալեքսանյանի խոսքով գործարարը հասարակության կրեատիվությունն է: Հոսանքին հակառակ գնացողը և «բա որ»-ների կարծրատիպը քանդողը: Բայց բիզնեսով զբաղվելու համար պիտի ունենալ էներգետիկա, բոլորը չէ, որ պիտի զբաղվեն բիզնեսով։ Բայց բիզնես սկսելու հիմքում երեք հիմնական սյուներ են. 1. Ունիկալ գաղափար, հաճախորդի որևէ խնդրի լուծում, 2. Թիմ հավաքելու և թիմի հետ աշխատելու հմտություն 3. Ռեսուրսներ:

Loading...