17:37   22-10-2021
ՄԱԳԱՏԷ-ն ակտիվացրել է հսկողությունը Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

 ՄԱԳԱՏԷ-ն հսկում Է Հյուսիսային Կորեայի կողմից աշխատանքի ակտիվացումն ատոմային Էներգիայի՝ իր համար հասանելի բոլոր ոլորտներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:

«Իրենք աշխատում են հնարավոր եւ կարելի բոլոր ուղղություններով, որոնք իրենց տրամադրության տակ են»,-նա ասել Է ԱՄՆ այցի ընթացքում:

«Իմ ամենամեծ անհանգստությունն այն Է, որ մենք չունենք դիվանագիտական գործընթաց»,-հավելել Է Գրոսին:

Նա նշել Է, որ գործակալությանը կարգադրություն Է արել՝ ակտիվացնել հսկողությունը Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ում նրա զրուցակիցները նրան հավաստիացրել են, որ մտադիր են Փհենյանի հետ փորձել կարգավորել դիվանագիտական երկխոսությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...