17:39   22-10-2021
ԱՄՆ-ը հավանություն Է տալիս Եվրոպայի ավելի ուժեղ պաշտպանությանը, որն ուժեղացնում Է ՆԱՏՕ-ն. Օսթին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը հավանություն Է տալիս Եվրոպայի ավելի ուժեղ պաշտպանությանը, որը լրացնում եւ ուժեղացնում Է ՆԱՏՕ-ն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները:

«Ես պարզապես կասեի, որ մենք, անտարակույս, հավանություն ենք տալիս Եվրոպայի ավելի ուժեղ եւ ավելի գործունակ պաշտպանությանը, որը դրական ավանդ Է ներդնում անդրատլանտյան եւ գլոբալ անվտանգության բնագավառում, որը համատեղելի Է ՆԱՏՕ-ի հետ»,- ասել Է նա:- Եվ մենք կցանկանայինք տեսնել նախաձեռնություններ, որոնք կարողանային ՆԱՏՕ-ի գործունեության լրացում դառնալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...