09:45   25-10-2021
Image Description
Սուդանի ընդդիմությունը կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ
Թողնել մեկնաբանություն

Սուդանի ընդդիմադիր «Արհմիությունների միավորումը» կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ՝ դիմակայելու «զինված հեղաշրջմանը»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր առանց նշանների զինվորական հանգուստով անձանց կողմից վարչապետի տան շրջափակման, 4 նախարարների և Խարտումի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների մասին։ Մայրաքաղաքում համացանցն ու բջջային կապն անջատված է։

Նոյեմբերին լրանում է անցումային Ինքնիշխան խորհրդի լիազորությունների ժամկետը։ Այն պետք է իշխանությունը փոխանցի քաղաքացիական կառավարությանը։

Loading...