13:43   25-10-2021
ԵՄ-ն Սուդանի հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ անցումային գործընթացին
Թողնել մեկնաբանություն

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սուդանի հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ անցումային գործընթացին:

«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Սուդանում տեղի ունեցող իրադարձություններին: ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին և տարածաշրջանային գործընկերներին վերադառնալ անցումային գործընթացին», – գրել է Բորելը Twitter-ում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկի՝ տնային կալանքի տակ գտնվելու մասին։ Հաղորդվել է նաև 4 նախարարների և Խարտումի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների մասին։ Նրանց գտնվելու վայրն անհայտ է։

Loading...