16:01   25-10-2021
Image Description
ԱՄՆ-ում որոշել են Ռուսաստանին նոր ձեւով ճնշել
Թողնել մեկնաբանություն

 ԱՄՆ-ի Կոնգրեսում մշակել են համաշխարհային շուկայում ռուսաստանյան զենքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնելու նոր պլան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներկայացված զեկույցը:

«Ի՞նչ ռազմավարությունների կարող Է հետամուտ լինել ԱՄՆ-ը ռուսաստանյան զենքը պակաս հրապուրիչ դարձնելու համար: Ի՞նչ չափով մենք պետք Է սեփական սպառազինությունների արտահանում առաջարկենք երկրներին, որոնք քննարկում են ռուսաստանյան զենք ձեռք բերելու հնարավորությունը»,-այսպիսի հարցեր են առաջադրված փաստաթղթում:

Վերլուծաբանների կարծիքով, սպառազինությունների օգնությամբ Ռուսաստանը առաջ Է տանում իր արտաքին քաղաքական շահերը՝ դրանով իսկ թուլացնելով Վաշինգտոնի ազդեցությունը: Առանձին կոնգրեսականներ այն կարծիքին են, որ զենքի վաճառքներն օժանդակում են «Ռուսաստանի ագրեսիվ եւ չարամիտ գործունեությանը», ինչպես նաեւ բորբոքում են տարածաշրջանային հակամարտություններ:

Նշվում Է, որ սահմանված պատժամիջոցները բավարար արդյունավետ չեն: Բացի այդ, նման սահմանափակիչ միջոցները կարող են բացասական արձագանք առաջացնել ներմուծող պետությունների կողմից եւ վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին, ասվում Է փաստաթղթում: Կոնգրեսում դա բացատրում են նրանով, որ բազմաթիվ երկրներ մեծ հույսեր ունեն ռուսաստանյան զենքի հետ կապված, ուստի նրանց համար դժվար կլինի կտրուկ հարաժարվել դրանից:

Այսպիսով, փաստաթղթի հեղինակները կոչ են անում ճնշման նոր միջոցներ որոշել պաշտպանական-արդյունաբերական համալիրի համար, որոնք կօգնեն մեկուսացնել Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Loading...