09:16   28-10-2021
Image Description
Իրաքում ԻՊ ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է 23-ի
Թողնել մեկնաբանություն

Իրաքի արևելքում գտնվող գյուղերից մեկի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Իրաքյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Էր-Ռաշադ գյուղի երիտասարդների խմբի վրա, ապա սկսել անկանոն կրակ արձակել բնակելի տների վրա:

Ահաբեկիչները նահանջել են իրաքյան զինված ուժերի գալուց հետո:

Loading...