10:39   28-10-2021
Image Description
Հակամարտությունների պատճառով աշխարհում փախստականների թիվը հասել Է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ
Թողնել մեկնաբանություն

Հակամարտությունների հետեւանքով ներքին տեղահանված անձանց թիվն աշխարհում հասել Է 48 միլիոնի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտարարել Է ներքին տեղահանված անձանց խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սեսիլյա Խիմենես Դամարին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված են տեղահանվելու իրենց վայրերից զինված հակամարտությունների եւ բռնության պատճառով, աշխարհում հասել Է 48 միլիոնի, ինչը երբեւԷ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն Է,- նշել Է հատուկ զեկուցողը:- Զինված հակամարտությունների բարդացող բնույթի եւ համատարած բռնության պայմաններում ավելի ու ավելի բարդ Է դառնում ապահովել միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանումը»:

Խիմենես Դամարիի խոսքով՝ կոնֆլիկտային իրավիճակներն ու բռնությունն աշխարհում նաեւ կարող են սաստկանալ տարերային աղետներից, որոնք հանգեցնում են բնակչության տեղահանման եւ, սկսած 2020 թվականից, համավարակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...