14:15   28-10-2021
Այն երկրներում, որտեղ 60-70 տոկոս պատվաստումներ կան, մահացությունը շատ քիչ է. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ 60-70 տոկոս պատվաստումներ կան, մահացությունը շատ քիչ է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի հավելումն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ միջազգային վիակագրությունն ու փորձը ցույց են տալիս` այն երկրներում, որտեղ 70 տոկոս են կազմում պատվաստումները, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները:

«Միաժամանակ, չպատվաստվածները 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու հիվանդացությունը»,- ասաց Ավանեսյանը:

Loading...