14:22   28-10-2021
Image Description
ՔԿՀ-ները Հայաստանում հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Այսօր Հայաստանում կալանավորված ու դատապարտված անձանց պատմական մինիմում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ է, որ այսօր կարողանում են որոշում կայացնել եւ դադարեցնել «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը:

«Մեր ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես, «Կոշ»-ում ու «Հրազդանում» անմարդկային պայմաններ են ու կալանավորված մարդիկ պահվում էին անմարդկային պայմաններում», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե ՔԿՀ-ները Հայաստանում երկար ժամանակ, հիմա էլ՝ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. «Այսինքն՝ մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ ու այնտեղից դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ կամ վերապատրաստված հանցագործ», - ընդգծեց Փաշինյանը:

Նա ուրախությամբ նկատեց, որ հիմա դատապարտված կամ կալանավորված անձինք պետության տված հացն ուտում է, նախկինում այդպես չի եղել:

Loading...