16:55   28-10-2021
Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 32666 անձ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
«Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով՝ 2021 թ. հոկտեմբերի 28-ի դրությամբ մարզում առաջին և երկրորդ դեղաչափերով կատարվել է 50126 պատվաստում, իսկ ընդհանուր հաշվարկով պատվաստվել է 32666 անձ:
 
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել», -նշված է գրառման մեջ:

Loading...