18:59   28-10-2021
Image Description
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ. Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ: Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ տվյալ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ վերջին հանդիպման շրջանակում:
 
Չավուշօղլուն հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն ու ավելացրել, որ Հայաստանից դրական ազդակներ են ստանում։
 
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք պատասխան քայլերի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:

Loading...