Մեծ Բրիտանիան այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի աֆրիկյան 6 երկրներ՝ այնտեղ տարածվող կորոնավիրուսային նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտարարել է թագավորության առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։
Նրա խոսքով՝ բրիտանական գերատեսչությունը հետազոտում է նոր մուտացիան և ձեռնակում կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ջավիդը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։
B.1.1.529 նոր շտամի տարածման ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին արտակարգ հանդիպում կանցկացնի։