14:55   26-11-2021
Image Description
Ղրղզստանում հեղաշրջման փորձ է կանխվել
Թողնել մեկնաբանություն

Ղրղզստանի հատուկ ծառայությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հայտնել են, որ հեղաշրջման փորձ են կանխել։ Այս մասին հայտնում է АКИpress հրատարակությունը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո  հարձակվողները պատրաստվում էին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել, որին պետք է հաջորդեր իշխանության զավթումը։ Ծրագրի իրականացման համար խումբը հավաքել էր մոտ 1000 երիտասարդի։

Արդյունքում նոյեմբերի 26-ին քննիչները ներխուժել են ակտիվ մասնակիցների տներ և գրասենյակներ։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են հանցագործության նախապատրաստությունը հաստատող փաստաթղթեր, զենք, զինամթերք և թմրանյութ։

Այս խմբի 15-ից ավելի անդամներ ձերբակալվել են՝ Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-309 («Իշխանության բռնի զավթման նախապատրաստում») հոդվածներով։

Loading...