16:34   26-11-2021
Ղրիմում ԱՄՆ-ին մեղադրել են Սեւ ծովում հակամարտության Էսկալացման մեջ
Թողնել մեկնաբանություն

Ղրիմի հանրային պալատի ղեկավար Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները միտումնավոր կերպով ռազմական հակամարտության Էսկալացման են գնում՝ մեծացնելով իրենց ռազմական ներկայությունը Սեւ ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրթիռային Էսկադրային ավիակիրը մտել Է Սեւ ծովի ջրատարածք, հաղորդել Է ամերիկյան Վեցերորդ նավատորմը: Նավը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին տարածաշրջանում ապահովելու Է ջրային ուղու «անվտանգությունն ու կայունությունը»: «Ցավոք, ընթանում Է իրադրության Էսկալացում:

Այս տարի Սեւ ծովում գտնվել են ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի անդամների մոտավորապես 40 նավեր: Այդ իրադրությունը ռազմական հակամարտության իրական սպառնալիք Է դառնում: Սեւ ծովում տեղի Է ունենում լարվածության համակարգված լարվածություն»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Ֆորմանչուկը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ղրիմում տեղաբաշխված զինվորական խմբավորումը պատրաստ Է ցանկացած ռազմական սադրանքի: «Մեր երկիրը պատրաստ Է ցանկացած ռազմական սպառնալիք չեզոքացնել իր սեփական հնարավորություններով»,-ասել Է Ֆորմանչուկը:

Loading...