13:27   27-11-2021
Նոր քաղաքային ավտոբուսները Երևանում մի քանի փուլերով կմտնեն երթուղի. Հայկ Մարության
Թողնել մեկնաբանություն

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։

«Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,- հայտնել է Մարությանը։

Loading...