15:37   27-11-2021
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:

2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Loading...