12:09   29-11-2021
Օմիկրոնն ընդլայնում է աշխարհագրությունը․այն արդեն հասել է Կանադա
Թողնել մեկնաբանություն

Կանադայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքը։ Վարակակիրներն Օտտավա են ժամանել Նիգերիայից։ Այս մասին հայտնում է Օնտարիո նահանգի առողջապահության նախարար Քրիստին Էլիոթը։

Պացիենտները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Նրանց հետ շփված անձինք գտնվում են Հանրային առողջապահության դեպարտամենտի վերահսկողության տակ։

Էլիոթը վստահեցրել է, որ նահանգը պատրաստ է արձագանքել նոր շտամին, նահանգում առկա է զարգացած ենթակառուցվածք՝ բռնկումների դեմ պայքարի համար։

Օմիկրոն շտամն արդեն հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Դանիայում և Իսրայելում։

Ենթադրաբար Օմիկրոն շտամ է առկա նաև Հարավային Աֆրիկայից մեկ շաբաթ առաջ Շվեյցարիա վերադարձած մեկ անձի մոտ։ Ուսումնասիրությունները կտևեն մի քանի օր։

Loading...