13:18   29-11-2021
Շվեյցարիայի բնակչությունը կողմ է քվեարկել կորոնավիրուսային սահմանափակումներին
Թողնել մեկնաբանություն

Շվեյցարիայի բնակչության 60 տոկոսից ավելին հանրաքվեի ընթացքում քվեարկել է կորոնավիրուսային սահմանափակումների պահպանման, օրինակ՝ պատվաստման մասին անձնագրի օգտին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պատվաստման անձնագիրը Շվեյցարիայի իշխանությունները ներմուծել էին ամռանը, իսկ կորոնավիրուսի թեստերը դարձել էին վճարովի։

Երկրի մի հատվածում, հատկապես գերմանախոս շրջաններում, այս միջոցառումները բողոքի առիթ էին դարձել։ Այդ ժամանակ պատվաստման ընդդիմախոսները ստորագրություններ էին հավաքել, որպեսզի հանրաքվե անցկացնեն քովիդ-անձնագրերի չեղարկման մասին։

Շվեյցարիայում պատվաստված է բնակչության երկու երրորդից քիչ մասը. դա ավելի ցածր ցուցանիշ է, քան Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում։ Այս պահին նոր դեպքերի թիվն այնտեղ աճում է շաբաթական 40-50 տոկոսով։

Շվեյցարիայի իշխանությունները մտահոգված էին, որ քովիդ-անձնագրերի չեղարկումն այս իրավիճակում մեծ հարված կհասցնի առողջապահական համակարգին։ Այնուամենայնիվ, նրանք ստիպված էին հանրաքվե անցկացնել, քանի որ երկրի քաղաքական կարգը ենթադրում է, որ վերջին խոսքն ասում են բնակիչները։

Loading...