14:52   29-11-2021
Հունվարի 1-ից հասարակական վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին  քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Համապատասխան նախագիծը շրջանառվում է:

«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- ասաց Ավանեսյանը:

Սահմանափակող միջոցառումները, գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ:

Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է միլիոն 217 հազար 391 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 781 հազար 11, երկրորդ դեղաչափ` 436 հազար 380:

Loading...