16:02   29-11-2021
Image Description
Հայաստանում ամբողջական պատվաստում է ստացել չափահաս բնակչության 21,8 %-ը․ Անահիտ Ավանեսյան
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի, պատվաստանյութերի ձեռքբերման, պատվասումային գործընթացի և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում խոսել է ՀՀ առողջապահության նախարարը։

Անահիտ Ավանեսյանn անդրադարձել է նաև «Օմիկրոն» կոչվող նոր շտամի՝ Հայաստան ներթափանցման դեմ ուղղված միջոցառումներին։ Դրանցից մեկը աֆրիկյան մի շարք երկրներից, որտեղ արդեն հայտնաբերվել է նոր շտամը, Հայաստան մուտքի սահմանափակումն է։ Մյուս միջոցառումները վերջնական մշակման փուլում են։

Ավանեսյանն անդրադարձել է նաև պատվաստումների և պատվաստվածների շրջանում հիվանդացության և մահվան դեպքերի վիճակագրությանը։ Այսօրվա դրությամբ Հայաստանում 1 217 391 պատվաստում է կատարվել, որից 781 011-ը առաջին չափաբաժինն է, 436 380-ը՝ երկրորդ։ Այսպիսով ամբողջական պատվաստում է անցել չափահաս բնակչության 21,8 տոկոսը, իսկ առաջին դեղաչափով՝ 39 տոկոսը։

Loading...