10:04   01-12-2021
Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել
Թողնել մեկնաբանություն

2021 թվականի նոյեմբերի 22-ից 26-ը Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս Հատուկ նշանակության ուժերի «Close Quarter Battle 2021» անվանումով համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Համատեղ զորավարժությունների նպատակն էր՝ բարձրացնելու հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակությունը և փոխգործակցությունը՝ մարտական պայմաններում։ Մասնավորապես, եզրափակիչ փուլի սցենարը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային հրաձգություն, բնակելի վայրերում մարտեր, բնակելի վայրերում մահացածների և վիրավորների տեղափոխում:

Նմանատիպ զորավարժությունների իրականացումն արտացոլում է երեք երկրների Զինված Ուժերի գերազանց համագործակցությունը։

Loading...