12:50   01-12-2021
ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան
Թողնել մեկնաբանություն

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:


Loading...