13:41   01-12-2021
Image Description
Արման Սարգսյանը ավարտական վկայագրեր և խորհրդանշական դաշույններ է հանձնել կուրսանտներին
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։

Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում  մարտունակ կարող են լինել բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։ 


Loading...