15:14   01-12-2021
Image Description
Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք չկա. Զախարովա
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ «Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»։

Զախարովան հիշեցրել է, որ Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի և Դոնբասի խնդիրն է, և Ռուսաստանը հակամարտող կողմ չէ: Բացի դրանից՝ կարգավորելու համար արդեն կան ձևաչափեր, դա կոնտակտային խումբն է, որը կապ է հաստատում Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ, ինչպես նաև «Նորմանդական» ձևաչափը: Ըստ Զախարովայի՝ դրանք ընդամենը պետք է ակտիվացնել, հետևաբար, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող:

Loading...