16:26   01-12-2021
Image Description
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Արցախի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը
Թողնել մեկնաբանություն

 Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերը հաշվի առնելով»,- ասված է հաղորդագրությունում:


Loading...