«Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է հայկական ավիացիայի 50 տոկոսը». սա վերնագիր էր ռուսական մամուլից:
90 ականներին մեր արսենալում կար 2 ինքնաթիռ: Մի օր մեր ՀՕՊ համակարգը պատահաբար խոցեց դրանցից մեկը: Թշնամին սովետմիությունից ժառանգել էր անհամեմատ՝ մոտ 3 անգամ ավել սպառազինություն, քան մենք: Ադրբեջանը ստացավ 11000, իսկ Հայաստանը 500 վագոն զինամթերք: Թշնամուն այդ ամենը հասավ մեզնից մի քանի ամիս շուտ:
Թե մենք, թե մերձկասպյան թուրքերը փորձում էին նմանակել սովետական բանակը՝ չունենալով նրանց ռեսուրսները: Մենք ունեինք լավ ծառայած զինվորներ և մեծ մարտական փորձ: Սակայն ոչ թշնամու օդում իշխելը, ոչ սպառազինության անհամաչափությունն ու մարդկային ռեսուրսները չօգնեցին նրան: Պատերազմի այդ փուլում հաղթեցինք մենք: 10 տարի անց, սակայն թուրքը փոխեց իր բանակի մոդելը....
ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և ՈՄԱ-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը խոսել է բանակաշինության մոդելի, և թշնամուն անհավասար ուժերի պայմաններում հաղթելու մասին: