19:00   16-12-2021
Ո՞ւր է ձեր աշխարհազորը, հարգելի համայնքապետեր. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

«Մեր բանակը մեզ կպաշտպանի»,- ասում է մի գյուղապետ: Սա այն դեպքում, երբ զորամասի կողմից դրված պոստը 1.5 կմ վրա է, իսկ թուրքինը՝ 800 մ:

Բանակային ռեֆորմների մասին խոսելուց առաջ չմոռանանք աշխարհազորի մասին օրենքը, որը վաղուց արդեն ուժի մեջ է: Իսկ ի՞նչ են անում այդ հարցով գյուղապետերը: Նստած սպասում են Երևանից հրահանգներին: Այն համայնքապետը, ով ըստ օրենքի չի ստեղծում իր համայնքում աշխարհազորի տեղակալ, որը կզբաղվի այդ գործով, հանցագործ է: Համայնքային աշխարհազորի հետ պիտի զբաղվեին զինված ուժերը և «ՈՄԱ»-ի նման կառույցները, սակայն ոչինչ չի արվում: 

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և նրա սան՝ ՈՄԱ-ի մարտիկ Արմեն Աթալյանը քննարկել են աշխարհազորի թեման:

Loading...