19:12   13-01-2022
Նորակոչիկին «հնակոչիկով» փոխարինելը բան չի տալու. ոչնչացնե՛լ է պետք հակառակորդի պլացդարմը. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Մեր զոհերը չեն պակասելու, եթե ոչ պրոֆեսիոնալ և ոչ ժամանակակից ժամկետային զինծառայողին, փոխարինի ոչ պրոֆեսիոնալ պայմանագրայինը: Այլ կերպ ասած, դրանով գերեզմաններում մեր 18-22 տարեկան տղաներին փոխարինելու ենք 40 տարեկաններով: Ի՞նչ է դրանք մերը չեն: Չմոռանանք՝ սովորաբար 40 տարեկանը նաև ընտանիքի կերակրողն է և արդեն ունի երեխա: Չի կարելի ընտրություն կատարել որբացած երեխայի և սգացող ծնողի միջև: Սահմանին  կորուստները կարող ենք բացառել միայն մի դեպքում՝ ոչնչացնելով  Հայաստանի տարածքում ստեղծված հակառակորդի պլացդարմը: 

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը քննարկել են թե արդյոք առաջնագծում չպետք է ծառայեն ժամկետային զինծառայողները:

Loading...