Խնդիրների մասին չպետք է լռել, բայց խոսքը կարող է երկու նպատակ ունենալ։ Առաջինը դեպքում մարդիկ, պարզապես, խոսելու առիթ են փնտրում, երկրոորդ դեպքում՝ լուծումներ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մշտապես հետաքրքրել է երկրորդ տարբերակը։ Քննադատությամբ սահմանափակվելը աննպատակ գործ է։ ԼՀ կուսակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ չպետք է դժգոհել, որ Ռ․ Ռուբինյանն է բանագնաց։ Ժողովուրդը իր ձայնը տվել է Փաշինյանի թիմին, իսկ հայկական կողմից ներկայացվելու էր հենց իր թիմակիցը։ Որոշումը ընդունված է․ մեր գլխավոր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ ենք ուզում Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելիս։ Բանագնացին պատրաստել հենց նախընտրած գաղափարները առաջ տանելու hամար։