18:30   19-01-2022
Բանակում աղբահավաքի շորերով ծառայող հայեր. թուրքի հետ համակեցության գինը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Աթաթյուրքի նշանավոր խոսքերը թե «երանի թուրք եմ» ասողին ճիշտ է, բայց հավելման կարիք ունի. Վա՛յ նրան ով թուրք չէ: Հայ հասարակության մի մասը պնդում է թե թուրքի հետ համակեցությունը հնարավոր է: Հաճախ իբրև դրա ապացույց բերվում է Թուրքիայում ապրող հայ համայնքի գոյության փաստը: Թուրքիան միշտ էլ որոշ չափով պահել է իր երկրում  փոքրամասնությունների չնչին մասը,  հետագայում իբրև քաղաքական հաշվեհարդարի գործիք նրանց օգտագործելու համար:

Օրինակ 1942-ին փոքրամասնություններին ստիպեցին վճարել ունեցվածքի հարկ: Հայերը պետք է իրենց ունեցվածքի 232 տոկոսը վճարեին, հրեաները՝ 179 տոկոսը, հույները՝ 156 տոկոսը, մուսուլմանները՝ 4.94 տոկոսը: Անգամ պարտավոր էին վճարել նաև մուսուլմանացածները: Քանի որ ունեցվածքը հաշվելն անհնար էր, դա կատարվում էր աչքաչափով: Այդպես էին որոշում, թե ո՞վ ինչքան ունի և ինչքա՞ն պիտի վճարի: Ով չէր վճարում ուղարկում էին Աշքար, դա Սիբիրի թուրքական նախատիպն էր:

Մեկ այլ դեպքում  էլ սկսեցին զինվորագրել 18-45 տարեկաներին, նաև նրանց ովքեր նոր էին վերադարձել: Փոքրամասնության ներկայացուցիչները բանակում զենք չէին կրում: 

Նրանք կրում էին ոչ թե զինվորական, այլ աղբահավաքի շորեր, որոնք որպես օգնություն ստացել էին Հունաստանից: 

Թուրքագետ Տիրան Լոմագյոզյանը խոսել է թուրքերի հետ համակեցության «գնի»մասին:

Loading...