11:40   20-01-2022
Image Description
Կանադան դիտարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու տարբերակները. Թրյուդո
Թողնել մեկնաբանություն

Կանադայի իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցության տրամադրման զանազան տարբերակներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի հետ սահմանին իրադրության լարման ֆոնին Ուկրաինային հավելյալ, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրել՝ Թրյուդոն ասել է. «Մենք հաշվի ենք առնում տարբեր գործոններ: Շարունակում ենք տարբեր մակարդակներում աջակցել Ուկրաինայի ժողովրդին»:

Թրյուդոն հիշեցրել է, որ Կանադայի զինված ուժերը 2015 թվականից Unifier գործողության շրջանակում վերապատրաստում են ուկրաինացի զինվորներն ու սպաներին: Առաքելության կազմում շուրջ 200 կանադացի զինծառայող կա:


Loading...