11:40   20-01-2022
Image Description
Ավստրիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկների զգալի մասն
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը նախապատրաստում է «շատ ուժեղ» պատասխան Ուկրաինայի շուրջ իրադրության հնարավոր վատացման պարագայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:

«Այո, իրադրությունը խիստ մտահոգիչ է, այո, մենք պետք է իրադրությունը հանդարտեցնելու հնարավորություններ գտնենք: Երախտապարտ եմ ԵՄ իմ գործընկերներին և նախ և առաջ ԱՄՆ-ին այս երկխոսությունը սկսելու համար: Ինչպես արդեն ասել եմ՝ դա է միակ ելքը: Ես ուշադիր հետևում եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի յուրաքանչյուր հրապարակային հայտարարության»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:  Շալենբերգը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջարկներից շատերն անընդունելի են:

Loading...