15:14   20-01-2022
Պետությունը սպայի գործը պետք է դարձնի գրավիչ. «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

Վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ տարածաշրջանը զբաղված է եղել
զորավարժություններ անցկացնելով: Հայաստանը, սակայն, այս հարցում կարծես թե թերանում
է: Չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում, բայց տարված աշխատանքը միանշանակ բավարար չէ:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ թերևս մեր պետությունը չի ցուցաբերում
կամք պաշտպանական կուռ համակարգ կառուցելու հարցում:



Չի կարելի ասել, որ գումար չկա, քանի որ տարատեսակ նախագծերի համար
միջոցներ գտնվում են: Ավելի շատ այնպիսի տպավորություն է, թե չկա հստակ տեսլական: Խոսակցություններ
են պտտվում այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի մասին, բայց չի հստակեցվում այս տերմինի
բուն իմաստը: Նաև ոչինչ չի արվում հակաահաբեկչական պայքարի ուղղությամբ: Մինչդեռ Ադրբեջանը
Արցախի գրաված տարածքներում արդեն հասցրել է հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ Բաքուն Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը դիտարկում է որպես
«ահաբեկչական
կառույց»: 

Loading...