19:02   20-01-2022
Ինչպես պաշտպանվել «հայի միս» սիրող գիշատիչներից. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից հետո մենք ունենք իրավիճակ, երբ փաստորեն Գորիսն ու Կապանը կղզիացված են: Սյունիքի գյուղերի մեծ մասը թշնամու ուղիղ նշանառության տակ են: Թշնամին երեք կողմից դիրքավորվել է՝ Որոտանում, Իշխանասարում, Տեղ գյուղում և Կոռնիձորի տարածքում: Թշնամին 100 կիլոմետր հեռավորության վրա է: Տեղի բնակչությունը պետք է ցանկացած պահին պատրաստ լինի իր խնդիրները լուծելու: 

Լայնածավալ գործողությունների դեպքում Խնձորեսկից մինչև Իշխանասար մոտ 15-20 հազար վտանգված հայրենակիցներ ունենք: 

Այս պայմաններում Գորիսում ապրելու հիմնավորումներից մեկը դարձել է «ՈՄԱ»-ն: Կազմակերպությունը  բնակչության շրջանում անցկացնում է մարզումներ: Ռազմական գիտելիքների շնորհիվ բարձրանում է ինքնավստահությունը: 

Ամեն ինչ արվում է, որպեսզի ամեն մի գյուղ հետո կարողանա մշակել սեփական  ինքնապաշտպանության մարտավարությունը: 

Հետաքրքրությունը հիմնականում դպրոցականների շրջանում է: Միջին հաշվարկով «ՈՄԱ»-ի յուրաքանչյուր մարտիկ շաբաթական պետք է  պարապի 8 ժամ: Անկախ այն բանից՝ թշնամին է մեզ շրջապատում, թե հարևանը, պետք  է պաշտպանվելու ունակ լինել:

«Հետախույզի օրագիրը» հաղորդման հյուրը Գորիսում Ողջ Մնալու Արվեստ կազմակերպության համակարգող Արթուր Խոջաբաղյանն է: Զրույցի հիմքում՝ համայնքի պաշտպանությունն է:

Loading...